ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալոճը` ամենաօգտակար և բուժիչ հատապտուղ

Ալոճը` ամենաօգտակար և բուժիչ հատապտուղ
17.05.2015 | 17:05

Չինացիները հնում բուժիչ ըմպելիք էին պատրաստում ալոճից, որի մնացորդները հայտնաբերվել են 9000-ամյա տարաներում: healthyfoodteam.com-ը գրում է՝ սկզբում ալոճն աճեցնում էին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Միջերկրական ծովի տարածքում: Ալոճը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք հակաօքսիդանտ հատկություն ունեն: Ծաղիկները և պտուղը նշանակալի յուղեր, ֆրուկտոզա, կալիում, նատրիում, կալցիում, աղեր, ֆոսֆոր և մեխակ են պարունակում: Ալոճի ամենաառողջարար հատկություններից մեկը սրտի կաթվածի հավանականությունը կանխելն է: Այս հատապտուղը լայնորեն կիրառվում է՝ պահպանելու համար արյան համակարգի աշխատանքը, կարգավորում է արյան բարձր ճնշումը, թուլությունը, սրտի մկանային ցավն ու առիթմիան: Մասուրը նպաստում է սրտի մկանների բջիջների սնուցմանն ու աշխատանքին: 50-ից բարձր տարիքի անձինք պետք է պարբերաբար մասուրի թուրմ խմեն: Ալոճն օգտակար է թուլության, էներգիայի պակասի, անքնության, սրտխառնոցի, նյարդային խանգարման ժամանակ: Ալոճն օգտակար է ցելյուլիտի, հոդացավերի ժամանակ:
Ալոճը հավաքում են աշնանը, երբ վառ կարմիր է լինում: Ծաղիկները նախընտրելի է քաղել սպիտակ վիճակում: Ծաղիկները պետք է հավաքել ապրիլ-հունիսին: Նյարդային և անոթային հիվանդությունների ժամանակ ալոճն օգտագործվում է թուրմի տեսքով, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 20 գրամ ծեծած տերևների և ծաղիկների վրա լցնել 200 մլ 70 -տոկոսանոց սպիրտ: Պետք է պարբերաբար խառնել, թողնել 3 շաբաթ, քամել և օրական 20 կաթիլ խմել մի փոքր հեղուկի հետ:

Դիտվել է՝ 5247

Մեկնաբանություններ